4 փետրվարի 2012 - 15:02 AMT
Գերմանիայում բոյկոտում են թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսի զավթման մասին ֆիլմը

Գերմանիայի Via Dolorosa քրիստոնեական կազմակերպությունը կոչ է արել բոլորին բոյկոտել թուրքական «Ֆաթիհ 1453» ֆիլմը, որը պատմում է թուրք սուլթան Մեհմեդի կողմից Կոստանդնուպոլիսի գրավման մասին:

«Այդպիսով Թուրքիայում մեկ անգամ ևս քամահրանք են դրսևորում բոլոր քրիստոնեական արժեքների հանդեպ: Սուլթանը զավթեց Սուրբ Սոֆիա եկեղեցին, վերածեց այն մզկիթի, թույլ տվեց իր զինվորներին երեք օր ու գիշեր թալանել Կոստանդնուպոլիսը, իսկ ֆիլմում դա մատուցվում է որպես հերոսություն»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Թուրքերը պետք է ամաչեին քրիստոնեության օրրանն ավիրելու ու Կոստանդնուպոլիսը Ստամբուլ վերանվանելու համար»,-հայտարարում է Via Dolorosa-ն, գրում են թուրքական ԶԼՄ-ները: