4 փետրվարի 2012 - 15:37 AMT
Հովհաննես Դավթյանը հաջող է մեկնարկել Մեծ Սաղավարտի ձյուդոյի խաղարկությունում

Հայ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաջող է մեկնարկել Մեծ Սաղավարտի խաղարկությունում, որն ընթանում է Փարիզում:

Մինչև 60կգ քաշային կարգում Դավթյանն առաջին մենամարտում հանդիպել է կանադացի Ֆրեյզեր Ուիլլի հետ և հաղթանակ տարել:

Երկրորդ հանդիպմանը հայ մարզիկն իր ուժերը կչափի Իսսամ Նուրի (Ֆրանսիա) հետ:

Մեծ Սաղավարտում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարվում: Դավթյանը ներկա պահին 13-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշում: