Բրիտանական Autosport հրատարակությունը հրապարակել է վճարումների չափը, որոնք Ֆորմուլա 1-ի թմերը կստանան 2011-ի սեզոնի Կոնստրուկտորների գավաթի արդյունքներին համապատասխան:
Կոնստրուկտորների գավաթի գործող չեմպիոն «Ռեդ Բուլը» պետք է ստանա 59,4 մլն դոլար: 10-րդ տեղը զբաղեցրած «Թիմ Լոտուս» թիմն առաջին անգամ կստանա մրցանակային վճարումներ, որոնց չափսը կազմելու է շուրջ 12,5 մլն դոլար:
Երկրորդ տեղը զբաղեցրած «Մաքլարենը» կստանա 49,9 մլն դոլար, իսկ «Ֆերարին»՝ 40,6 մլն:
FOM կողմից մրցանակային վճարումները տրամադրվում են միայն այն թիմերին, որոնք զբաղեցրել են 1-10-րդ տեղերը: