4 փետրվարի 2012 - 16:01 AMT
Բոլոտնայա հրապարակում ցույցն ավարտվել է ԴԴՏ խմբի առաջնորդ Յուրի Շևչուկի երգերով

«Հանուն արդար ընտրությունների» ակցիայի հաջորդ ցույցը տեղի կունենա փետրվարի 26-ին, հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Վլադիմիր Ռիժկովը, այսօր Բոլոտնայա հրապարակում կայացած ցույցի ավարտին:

Այսօր ցույցն ավարտվել է ԴԴՏ խմբի առաջնորդ Յուրի Շևչուկի երգերով: Ոստիկանությունը ցուցարարների թիվը գնահատել է ընդամենը 36 հազար: Ռիժկովի հայտարարություններից հետո, որ հրապարում եղել է 120 հազար մարդ, ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել 140 հազար հոգու մասնակցության մասին: