4 փետրվարի 2012 - 17:12 AMT
Մոսկվայում ակցիաների մասնակցիների թիվը գերազանցել է 160 հազարը

Բոլոտնայա հրապարակում ընդդիմության ցույցը սկսվել է, մարդիկ շարունակում են գալ հրապարակ: Մոսկվայում ակցիաների մասնակցիների թիվը գերազանցել է 160 հազարը, հաղորդում է ria.ru-ն: Բոլոտնայա հրապարակի ցույցում հավաքվել է շուրջ 33-34 հազար մարդ:

Պոկլոննայա գորայում ընթացող ցույցին մասնակցել է շուրջ 125-128 հազար մարդ:

Ամենամարդաշատը խոստանում է դառնալ ընդդիմության «Հանուն արդար ընտրությունների» ակցիան: