4 փետրվարի 2012 - 17:20 AMT
NBC. Իսրայելը կռմբակոծի Իրանին «Երիխո 2» բալիստիկ հրթիռներով

Ամերիկյան NBC հեռուստաալիքի տվյալներով Իրանի միջուկային օբյեկտներին արդյունավետ հարված հասցնելու համար Իսրայելը կիրառելու է «Երիխո 2» բալիստիկ հրթռիներ:

NBC պնդմամբ, ՑԱԽԱԼ-ն ունի հարյուրավոր «Երիխո» հրթիռներ, որոնք ընդունակ են կրել մինչև 1000 կգ քաշով մարտագլխիկներ: Իսրայելի կողմից Իրանի տարածքի վրա հարվածելու հավանականությունը գնահատվում է 50 տոկոս: Միաժամանակ, մեծ հավանականություն կա, որ ԱՄՆ-ը չի միջամտի ստեղծված իրավիճակին:

Ռազմական աղբյուրների կարծիքով, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն թույլ կտան Իսրայելին օգտագործել իրենց օդային տարածքները Իրանի վրա հարված հասցնելու համար: