4 փետրվարի 2012 - 17:22 AMT
Հիլարի Քլինթոն. Հուսուվ եմ, որ ԱԽ երկրները համաձայնության կհանգեն Սիրիայի հարցում

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ-երկրներին բանաձևի դրույթները համաձայնեցնելու կոչով, որը դատապարտում է Սիրիայի իշխող ռեժիմի ճնշումները սեփական ժողովրդի նկատմամբ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

«Հուսով եմ, որ Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ-ը կարտահայտի միջազգային հանրության կամքը»,- ասել է նա Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովում իր ելույթի ընթացքում:

Նա հույս է հայտնել, որ ՄԱԿ ԱԽ անդամ-երկրները կկարողանան հաղթահարել տարաձայնությունները, որոնք ծառացած են նրանց և Ռուսաստանի ու Չինաստանի միջև: