Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում գտնվող Սան Օնոֆրեի ատոմային էլեկտրակայանն անջատվել է սառեցնող ջրի մաքրման համակարգում արտահոսքի պատճառով:
Ինժեներներն անջատել են կայանի երրորդ էներգաբլոկը, որից հետո սկսվել են համակարգի խողովակաշարերում արտահոսքի վայրի որոնումները:
ԱԷԿ-ի սառեցման համակարգում ջրի արտահոսքը կարող է վտանգ ներկայացնել, քանի որ ջուրը, որում ռադիոակտիվ տարրեր կան, կարող է գոլորշիանալ մթնոլորտ: Մասնագետների իրականացրած չափագրումները ցույց են տվել ԱԷԿ-ի սահմաններից դուրս ռադիացիայի բարձր մակարդակը: ԱԷԿ-ի գործող ռեակտորներից միակը չի գործարկվի այս հանգստյան օրերին:
Նոյեմբերին ԱԷԿ-ի սառեցման համակարգում արտահոսքի հետ կապված նույնպիսի միջադեպ էր տեղի ունեցել: Խոտանը վերացրել էին արտահոսքի վայրը հայտնաբերելուց երեք ժամ անց: