Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և «Ակադեմիա» պատկերասրահում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ: Բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Կառավարությունից հայտնում են, որ վերջիններս շրջել են ցուցասրահներում` ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Գեղագիտության ազգային կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ «Ակադեմիա» պատկերասրահում` երիտասարդ ստեղծագործողների հանրապետական չորրորդ ցուցահանդես-մրցույթի մասնակիցների գործերը: