Պարսից ծոցի իրանական ափի մոտ` Բուշեր քաղաքից հարավ-արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է «Ինտերֆաքսը»: ԱՄՆ աշխարհագրական ծառայության տեղեկատվության համաձայն, զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, երկրաշարժի արդյունքում վնասվածքներ են ստացել մոտ հարյուր մարդ: 17 տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել բուժօգնությունից:
Երկրաշարժի արդյունքում կոտրվել են Նիշապուրի պատուհանները և վնասվել հաղորդակցական կառույցները, մերձական գյուղերի բնակելի տները:
Բուշերից ոչ հեռու կառուցված է ԱԷԿ, որի մեկնարկը տրվել է 2011թ սեպտեմբերի 12-ին: Նոյեմբերին ԱԷԿ-ը 75 տոկոս հզորությամբ է աշխատել: «Ֆադջեր» դեկադայի ընթացքում ծրագրվում էր ԱԷԿ-ը հասցնել 100 տոկոսանոց հզորության: