5 փետրվարի 2012 - 17:09 AMT
Իրանական խորհրդարանի պատգամավորները համաձայն են դադարեցնել նավթի արտահանում Եվրոպա

Իրանական մեջլիսի խոսնակը հայտարարել է, որ խորհրդարանի պատգամավորները համաձայն են դադարեցնել նավթի արտահանում Եվրոպա: Թեհրանում ԻՍՆԱ գործակալության ֆոտոցուցահանդեսի շրջանակներում Ալի Լարիջանին հայտարարել է, որ Եվրոպայի երկրներ իրանական նավթի մատակարարման դադարեցման վերաբերյալ օրինագիծը ներկայումս մեջլիսի դիտարկմանն է ներկայացված:

ԻԻՀ նավթի նախարար Ռուստամ Քասեմին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է մի շարք եվրոպական երկրներ իրանական նավթի մատակարարման դադարեցման երկրաժամկետ ծրագիրը:

Հունվարի 23 Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները հաստատել են իրանական նավթի վերաբերյալ էմբարգոն` Թեհրանին մեղադրելով միջազգային պարտականությունները չիրականացնելու մեջ և պահանջել բացատրել միջուկային ծրագրին առնչվող մի շարք հարցեր: Պատժամիջոցների նոր փաթեթով նախատեսվում է, որ հուլիսի 1-ից Եվրամիության երկրները դադարեցնելու են իրանական նավթի ներկրումը:

Եվրոպական երկրներ ներկայումս մատակարարվում է իրանական նավթի ընդամենը 18 տոկոսը: