5 փետրվարի 2012 - 17:49 AMT
Թեհրանը կհարվածի ցանկացած երկրի, որի տարածքը կօգտագործվի Իրանին հարվածելու համար

Իրանը կհարվածի ցանկացած երկրի, որի տարածքը կօգտագործվի Իրանին հարվածելու համար: Այդ մասին այսօր Ֆարս գործակալությանն է հայտնել ԻԻՀ ԶՈւ-ի էլիտար «իսլամական հեղափոխության պահակային» կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին:

«Ցանկացած շրջան, որը կօգտագործվի ԻԻՀ նկատմամբ ագրեսիա կիրառելու համար, հակահարվածի կարժանանա»,-նախազգուշացրել է գեներալ Սալամին, հայտնում է Euronews-ը:

Օրերս Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը չի բացառում և գործողությունների տարբերակների կիրառում, որոնք ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք արտադրել: Ըստ նրա, դա ենթադրում է ռազմական ուժի կիրառման հնարավորություն: