Եվրոպայում խիստ ցրտեր են: Վենետիկում 80 տարվա մեջ առաջին անգամ ջրանցքները սառել են, Հռոմում Կոլիզեյը լցված է ձյունով: Մյուս երկրներում ևս ձյան առատ տեղումներ են: Եվրոպայի ցրտադիմացկունությունն են ստուգում ուժգնացող ջերմաստիճանային ռեկորդները:
Եվ չնայած այս ամենին, վենետիկյան ավանդական դիմակահանդեսը տեղի է ունենում: Ամենամյա տոնակատարությունները մեկնարկել են նախօրեին` «տոն ջրի վրա» անվամբ: Չնայած նման եղանակային պայմաններում այն, ավելի շուտ, տոն է սառույցի վրա, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Հյուսիսային Ալպերում սաստիկ սառնամանիք է: Ֆրանսիայում ձյան պատճառով փակ են ճանապարհները, առաջացել են երկար խցանումներ:
Նման եղանակային անակնկալների ամենաշատը պատրաստ չէին զբոսասշրջիկները, որոնց մեծ մասը սեփական ավտոմեքենաներով է:
Արտակարգ իրավիճակի ռեժիմում են աշխատում Բոսնիայի փրկարարները: Երկրում չեն դադարում որոնողական աշխատանքները, որոնց ժամանակ հաճախ օգտագործվում են ուղղաթիռներ:
Խորվաթիայում տասնայկ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից: Մեքենաները չեն կարողանում անցնել երկու մետրանոց ձյան շերտի միջով, իսկ ուղղաթիռների թռիչքին խանգարում են տեղումները:
Իսկ Հունաստանում զգալիորեն տաք է: Ներկայումս անյտեղ անձրևներ են, որոնք մի քանի օր է չեն դադարում: Դրանց հետևանքով երկրում ջրհեղեղներ են: Ջրի տակ միանգամից հայտնվել են մի քանի քաղաքներ: Կան տեղեկություններ զոհերի և տուժածների մասին: