Մոսկվայում ավարտվել է Moscow Open շախմատային փառատոնը: Առաջնությունում սիրողական-շախմատիստներից հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Պողոսյանը: Իննը տուրերում նա միայն մեկ միավոր է կորցրել:
Ուսանող-գրոսմայստերների ցուցակում Ավետիք Գրիգորյանը վերջին 9-րդ տուրում հաղթանակ է տարել Դարիուս Սվիեցի նկատմամբ, և, հավքելով 5 միավոր, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
7 միավորով հաղթող է դարձել ուկրաինացի շախմատիստ Յարոսլավ Ժերեբուխը:
Կանանց առաջնությունում Լիլիթ Գալոյանը հավաքել է 6.5 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը: Իսկ Ելենա Դոլուխանովան իր հավաքած 5 միավորով 20-րդ հորիզոնականում է: