Առաջիկայում Վրաստան են այցելելու ԱՄՆ մասնագետների աշխատանքային խմբեր վրաց-ամերիկյան համագործակցության նոր փուլի մշակման համար, «Ռուսթավի -2» հեռուստաընկերությանը հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան:
Նա հաստատել է, որ պաշտպանական ոլորտում Վրաստանի և ԱՄՆ համագործակցությունը «մտնում է բացարձակապես նոր փուլ»: «Եթե անցած տարիներին երկու երկրների համագործակցության մեջ ուշադրությունը կենտրոնացած էր Վրաստանի զինծառայողների նախապատրաստմանը, որոնք մասնակցում էին Իրաքում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին, ապա հիմա խոսքը գնալու է ԱՄՆ կոնկրետ օգնության մասին Վրաստանի պաշտպանության և անվտանգության բարձրացման գործում»,- ասել է նա: