6 փետրվարի 2012 - 11:34 AMT
ԱՄՆ-ում կայանալու է լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի «Երկիր 2 երկիր» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 12-ին Մասաչուսեթսի Հայկական գրադարանում և թանգարանում տեղի է ունենալու հայտնի կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի վերջին` «Երկիր 2 երկիր» (Yergir 2 Yergir) պատկերազարդ գրքի շնորհանդեսը: Գիրքը մի մեծ ճանապարհորդություն է դեպի Արևմտյան Հայաստան:

Հրայր «Բազե» Խաչերյանը զբաղվում է լուսանկարչությամբ 1993 թ-ից, թոքերի քաղցկեղից հրաշքով փրկվելուց հետո: Վերջին 17 տարիների ընթացքում Խաչերյանը ճանապարհորդել է 44 երկրներով և լուսանկարել տեղի հայկական հուշարձանները: Լուսանկարիչը մի շարք պարտկերագրքերի հեղինակ է: Առավել հայտնի են նրա` «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն» (Artsakh: a Photographic Journey) (1997թ.), «Ղարաբաղ. 100 լուսանկարներ», (Karabagh: 100 Photos) (2002թ.), «Ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան 1997-2002թթ.» (Pilgrimage Through Western Armenia 1997-2002) (2004թ.) և Հայկական զարդանախշային արվեստը (Armenian Ornamental Art ) Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ (2010թ):