ԱՄՆ ու դաշնակիցների հարձակումն Իրանի վրա աղետալի կլինի Մերձավոր Արևելքի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Անկարայի կարծիքին միացել է արաբական աշխարհում ԱՄՆ առանցքային դաշնակից՝ Քաթարը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Դավութօղլուի հայտարարությունը հնչել է Անվտանգության գծով Մյունխենի խորհրդաժողովի ժամանակ: Ըստ Ահմեդօղլուի, Իրանի միջուկային ծարգրի շուրջ ճգնաժամը շուտափույթ լուծում կարող է ստանալ: «Եթե կա քաղաքական կամք, այդ խնդիրը հնարավոր կլինի որոշել մի քանի օրում», գտնում է քաղաքական գործիչը, որը վստահ է, որ խոսքը գնում է ոչ թե սկզբունքային հակամարտության, այլ փոխադարձ վստահության բացակայության մասին:
Քաթարի ԱԳ նախարար Հալիդ բին Մոհամմադ ալ Աթթիյան հայտարարել է, որ ԱՄՆ ճնշումը Թեհրանի վրա հակառակ ազդեցությունն է ունենում: «Էմբարգոն միայն վատթարացնում է իրավիճակը», վստահ է քաղաքական գործիչը: