6 հոկտեմբերի 2003 - 19:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն այսօր հաստատել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի տարածքում անցկացվելիք «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Ընդ որում նա հաղորդել է, որ Հայաստանը դեռեւս ՆԱՏՕ-ից պաշտոնական հրավեր չի ստացել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, փոխնախարարը նշել է, որ եթե Ադրբեջանը դեմ հանդես գա այդ զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցությանը, կարող է հարց ծագել զորավարժությունները մեկ այլ երկրի տարածքում անցկացնելու մասին: