Դոնեցկի «Մետալուրգը» Թուրքիայում կայացած ընկերական խաղում պարտություն է կրել ռուսական «Ռոստովից»: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ «Ռոստովի»: Ուկրաինական թիմի միակ գոլը խփել է հայ հարձակվող Գևորգ Ղազարյանը:
«Կարծում եմ, որ մրցակցությունը գրեթե հավասր էր ընթանում: Մենք կարող էինք հաղթել, սակայն չօգտվեցինք մեր բոլոր հնարավորություններից: Տուգանայինը ճիշտ չիրացրինք և անմիջապես հակահարված ստացանք»,-Ղազարյանի խոսքը հայտնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Դոնեցկյան ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոյի խոսքով, իրենք բարձր մակարդակով խաղ ներկայացրին. «Մեր տղաների ջանքերը, հավաքների մարզումները զուր չանցան: Տղաները պահում էին խաղի բարձր տեմպը: Լավ խաղ ստացվեց: Խաղի բովանդակությունը, ֆուտբոլիստների վարքը երկու կողմերի դեպքում էլ շատ բարձր մակարդակում էր: Խաղից հետո որոշակի հետևություններ մենք արել ենք»: