6 փետրվարի 2012 - 12:26 AMT
Լևոն Շիրինյան. Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կօգնի ձևավորել բազմաբևեռ քաղաքական համակարգ

Հայաստանին անհարժեշտ է բազմաբևեռ քաղաքական համակարգ, որը կհանգեցնի ուժերի հավասարակշռմանը ու պարլամենտարիզմի ուղիով առաջ շարժվելուն: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Ընդ որում, նա նկատել է, որ Հայաստանին պետք չէ երկբևեռ համակարգ, ինչպես անգլոսաքսոնական երկրներում, քանի որ դա կարող է հանգեցնել գործարքի:

Նրա կարծիքով, բազմաբևեռ քաղաքական համակարգի ստեղծմանը կնպաստի նաև քաղաքականություն Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

Շիրինյանը նաև կարևորություն է տվել երկրում նոր քաղաքական, տնտեսական և գաղափարական էլիտայի ստեղծման խնդրին: Ընդ որում, նա ընդգծել է, որ էլիտան պետք է ձևավորվի ազատ և արդար ընտրությունների հիման վրա: