6 փետրվարի 2012 - 12:41 AMT
Ս.Լավրով. ՆԱՏՕ-ն հրաժարվում է քննարկել Ռուսաստանի հետ ՀՀՊ տեղակայման հետևանքները

Ռուսաստանը նախկինի պես չի կարողանում ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցնել «զգալի մարտական ուժեր» հասկացությունը, որոնք դաշինքը խոստացել է չտեղակայել նոր անդամների տարածքում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն բավականին արագ է մոտենում Ռուսաստանին, չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո տված պարտավորությանը՝ չտեղակայել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները ՆԱՏՕ-ի նոր անդամների տարածքում: ՆԱՏՕ-ն հրաժարվում է քննարկել Ռուսաստանի հետ ՀՀՊ տեղակայման հետևանքներն ու պարզաբանումներ չի տալիս «զգալի մարտական ուժերի» քանակի վերաբերյալ:

Լավրովը հավելել է նաև, որ Մոսկվան նախկինի պես չի դիտարկում ՆՏԱՕ-ն որպես սպառնալիք: