Փետրվարի 6-ին АТР հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը ցուցակում բարելավել է իր դիրքերը 2 միավորով: Այժմ նա 630 միավորով 84-րդ հորիզոնականում է:
Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Australian Open-ի հաղթող Նովակ Ջոկովիչը` 13630 միավորով: 2-րդ հորիզոնականում է Ռաֆայել Նադալը` 10435 միավորով, 3-րդում է Ռոջեր Ֆեդերերը` 8010 միավորով:
Նալբանդյանն այժմ պատրաստվում է Դևիսի գավաթին, որտեղ Արգենտինայի մրցակիցն է լինելու Գերմանիան: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-12, « Stechert Arena Bamberg»-ում` Գերմանիա:
Արգենտինայի հավաքականի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Էդուարդո Շվանկը: