Այսօր Մահմեդական միասնության շաբաթվա շրջանակներում Նյու Դելիում բացվել է Ղուրան ասմունքողների համազգային մրցույթը, որը կտևի 3 օր:
Մրցույթին կմասնակցեն 136 մասնակիցներ Հնդկաստանի տարբեր շրջաններից, հայտնում է ABNA-ն:
6 հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր նվերներով ու դրամական պարգևներով: Նրանք նաև կկարողանան մասնակցել Սուրբ Ղուրանի ասմունքողների միջազգային մրցույթին, որը տեղի կունենա Իրանում: