Վերջերս Իրանից թողակրված Navid-e Elm-o Sanat արբանյակը 50 պտույտ է կատարել Երկրի շուրջ, հայտնում է ISNA գործակալությունը:
Արբանյակը ուղեծիր է դուրս եկել փետրվարի 2-ին: Նրա գործարկումը նվիրված էր ազգային տոն՝ Ֆաջրի տոնակատարության հետ և կատարվել է նախագահ Ահմադինեժադի ներկայությամբ:
Navid-e Elm-o Sanat-ը 50 կգ է կշռում և միկրոարբանյակ է համարվում, որը կարող է հեռակառավարվել Երկրից»,-ասել է Իրանի Գլխավոր ազգային տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:
Հայրենական արտադրության իր առաջին Omid արբանյակը Իրանը գործարկել է 2009թ.: