6 փետրվարի 2012 - 13:59 AMT
Ստամբուլի հայկական վարժարանը պլանշետներ կստանա

Թուրքիայի կրթության նախարարությունը կրթական գործընթացում iPad-ների ներդրման նոր ծրագիր է գործարկել, հաղորդում է Cihan-ը:

Նոր ծրագիրը կներդրվի երկրի 17 գավառների 52 դպրոցներում, ծրագրի շրջանակում նախատեսվում է 12 հազար համակարգիչ բաշխել: Ծրագրի մեջ մտել է նաև Ստամբուլում Եսայանի հայկական վարժարանը: