6 փետրվարի 2012 - 15:36 AMT
6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում

Փետրվարի 6-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:

Այս պահի դրությամբ հայտնի է 13 զոհվածների մասին: Փրկարարները փորձում են հանել մարդկանց փլատակների տակից:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դումագետե քաղաքից 72 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս՝ Նեգրոս կղզու վրա: Այն գտնվում է 46 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա: