6 փետրվարի 2012 - 15:41 AMT
Մահմուդ Աբբասը կգլխավորի Պաղեստինի անցումային կառավարությունը

Երկու հիմնական մրցակից պաղեստինյան խմբավորումները՝ ՀԱՄԱՍ-ը ու ՖԱԹՀ-ը համաձայնության են եկել, որ Պաղեստինի անցումային կառավարությունը կգլխավորի Մահմուդ Աբբասը` Հորդանանի Արևմտյան ափին ու Գազայի հատվածում ընդհանուր ընտրություններ անցկացնելու համար:

Բեկումնային համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջև ձեռք է բերվել Քաթարում ընթացող բանակցություններում:

Համաձայնագրով նախատեսվում է նաև անցումային կոալիցիոն կառավարության ստեղծում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական շրջանում: