6 փետրվարի 2012 - 16:28 AMT
«Օդնոկլասնիկի»-ն վճարային ծառայություն կգործարկի

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն ու «Ալֆա-Բանկը» գործարկում են համատեղ վճարային ծառայություն, որը ռեսուրսի օգտատերերին թույլ կտա սոցցանցի միջոցով կատարել բազմազան վճարումներ` բջջային կապի, ինտերնետի համար և այլն: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այդ ծառայությունը կներմուծվի ռուսաստանյան օգտատերերի համար: Մոտ ժամանակներս ծրագրվում է գործարկել նաև կոմունալ ծառայությունների վճարային համակարգ:

Վճարելու համար կարելի է օգտագործել ռուսական բանկի թողարկած Visa և MasterCard բանկային քարտերը:

«Օդնոկլասնիկի»-ն Ռուսաստանում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է: LiveInternet-ի տվյալների համաձայն, ռեսուրսի օգտատերերի թիվը հասնում է 26 միլիոնի, Հայաստանում այդ ցանցից օգտվում է 640 000 մարդ: