6 փետրվարի 2012 - 18:31 AMT
Հադրութի զորամասերից մեկի զինվորը զոհվել է ծառայակցի գնդակից

ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն փետրվարի 5-ին ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ Հադրութի զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված զինվորի մասին՝ նշելով, որ, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, որը ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: