7 փետրվարի 2012 - 12:13 AMT
Բելգիան նույնպես Սիրիայից ետ է կանչել իր դեսպանին

Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսը խորհրդակցության նպատակով շտապ ետ է կանչել Սիրիայում գտնվող Բելգիայի դեսպանին, երկուշաբթի օրը հայտնել է երկրի ԱԳՆ-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ռեյնդերսն իր կողմից կոչ է արել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին ապահովել միության կողմից համակարգող միջոցների ընդունումը՝ Սիրիայում ԵՄ երկրների դիվանագիտական աշխատողների անվտանգությունն ապահովելու նպատակով: