7 փետրվարի 2012 - 12:16 AMT
Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին, գերմանական Քիլ քաղաքում

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին, գերմանական Քիլ քաղաքում: Մենամարտը կկայանա «Sparkassen» արենայում, սակայն հակառակորդն առայժմ հայտնի չէ:

Դա 2012թ Աբրահամի երկրորդ մենամարտն է լինելու: Հունվարի 14 նա 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է արգենտինացի Պաբլո Ֆարիասին:

«Ես ուզում եմ կրկին աշխարհի չեմպիոն դառնալ: Եվս 1-2 մենամարտ կանցկացնեմ և պատրաստ կլինեմ պայքարելու չեմպիոնական գոտու համար»,-Աբրահամի խոսքը հայտնում է fightnews.com-ը: