7 փետրվարի 2012 - 12:41 AMT
Արայիկ Սարգսյանը կարծում է, որ Պուտինը երկու տարուց ավել չի դիմանա

Մարտի 4-ին Վլադիմիր Պուտինը «կնշանակվի» Ռուսաստանի նախագահ, և իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի նա հաղթի հենց առաջին փուլում և երկրորդի կարիքն այլևս չլինի: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ աշխարահաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի վերջին հանրահավաքներին` նա հայտարարել է, որ այնտեղ արդեն տեղի է ունեցել հեղափոխություն: «Ռուսաստանում նոր սերունդ է աճել, որից ճշմարտությունն ու արդարությունը թաքցնել չի կարելի»,-հայտարարել է նա: Ըստ նրա, որոշ ժամանակ առաջ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր հեռանալ քաղաքականությունից, սակայն նրա թիմը թույլ չի տվել, բայց հիմա նա երկու տարուց ավել չի դիմանա: