7 փետրվարի 2012 - 14:30 AMT
Իրանի մեջլիսը պատրաստ է քննարկել դեպի Եվրոպա նավթի առաքման դադարեցման հարցը

Իրանի Մեջլիսը պատրաստ է քննարկել դեպի Եվրոպա նավթի առաքման դադարեցման հարցը: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Ըստ նրա, Մեջլիսի նիստին կմասնակցեն նաև Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները, հայտնում է MehrNews-ը:

Իր հերթին խորհրդարանի անդամ Ջավադ Քերիմին հայտնել է, որ առաջարկել է այդ հարցն ընդգրկել մեջլիսի օրակարգում: Ըստ նրա, երեկ մեջլիսի շենքի առջև ուսանողները պահանջել են դադարեցնել նավթի առաքումը Եվրոպա:

Նա հայտնել է նաև, որ Ֆրանսիայի, Դանիայի և ևս 3 եվրոպական երկրների դեսպաններ հանդիպել են Իրանի նավթի նախարարի հետ՝ իրենց մտահոգությունը հայտնելով այդ հարցի առնչությամբ: