7 փետրվարի 2012 - 15:32 AMT
«Օսկարը» տեղի կունենա «Կինոն տոն է բոլորի համար» կարգախոսի ներքո

«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու «Կինոն տոն է բոլորի համար» կարգախոսի ներքո, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Պաշտոնական լեյտմոտիվը կոչված է կինոյի սիրահարների հոգում արթնացնել ամենավառ հիշողություններ հին ու նոր կինոնկարների մասին, ներկայացրել է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի նախագահ Թոմ Շերաքն ավանդական ճաշկերույթին, որը կազմակերպվել էր երկուշաբթի օրը ոսկե արձանիկի ավելի քան 180 հավակնորդների համար:

«Այդ կարգախոսը թույլ կտա ձեզ տոնը նշել մեզ հետ միասին»,- հայտարարել է արարողության բեմադրիչ Բրայան Գրեյզերը:

«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու «Կոդակ» թատրոնում փետրվարի 26-ի երեկոյան: