7 փետրվարի 2012 - 16:13 AMT
Սոչիի քաղաքապետը կարծում է, որ 2014թ Օլիմպիական խաղերը լինելու են ամենահյուրընկալները

2014թ ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք կկայանան Սոչիում, լինելու են խաղերի պատմության ամենահյուրընկալները, խոստացել է քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Ռուսաստանում ձմեռային խաղերի մեկնարկը տրվելու է ուղիղ երկու տարուց` 2014թ փետրվարի 7-ին:

«Աչքի առաջ փոխվում է Սոչիի բնակիչների մտածողությունը: Ես ինքս չէի հավատում, որ ՄՕԿ անցկացրած ծրագիրը` մշակութային Օլիմիադա, «Խաղաղության սերունդ», «Խաղաղություն և սպորտ», իսկապես փոխում է մարդու մտածողությունը»,-Պախոմովի խոսքը հայտնում է ria.ru-ն:

22-րդ ձմեռային խաղերը տեղի կունենան փետրվարի 7-23: Մարզիկները կպայքարեն 15 սպորտաձևերում և կխաղարկվեն մեդալների 98 հավաքածուներ: