7 փետրվարի 2012 - 17:58 AMT
Սերգեյ Լավրովը Սիրիա կատարած այցելությունը համարում է տեղին և օգտակար

«Այսօրվա այցելությունը, որն իրագործվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ, տեղին էր և օգտակար»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո:

«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մեր կողմից այստեղ բերված բոլոր ուղղություններով ակտիվորեն շարժվելու ազդանշանը լսվեց»,- ասել է Լավրովը:

Մոսկվան, Լավրովի խոսքով, ելնում է նրանից, որ «սիրիական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է շարունակվեն», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: