8 փետրվարի 2012 - 09:56 AMT
Եմենի նախագահն ընտրություններից առաջ կվերադառնա երկիր

Եմենի նախկին ղեկավար Ալի Աբդալլա Սալեհը հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան փետրվարի 21-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով երկրի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

«Ես կվերադառնամ իմ ժողովրդի երկիր վերջնական բուժումից հետո, որպեսզի այնտեղ լինեմ ընտրությունների ժամանակ»,- ասել է Ալի Աբդալլա Սալեհը:

2011-ի նոյեմբերին Սալեհը համաձայնագիր է ստորագրել իշխանությունը փոխնախագահ Խադիին հանձնելու մասին, ինչը թույլ է տվել դուրս գալ երկրում տիրող քաղաքական ճգնաժամից: Նա նախկինի նման շարունակում է մնալ Եմենի ամենաազդեցիկ կերպարներից մեկը և պահպանում է «պատվավոր նախագահի» կարգավիճակը մինչև արտահերթ ընտրությունները: