8 փետրվարի 2012 - 10:21 AMT
Իրանը կարող է կրճատել գազի առաքումը Թուրքիա

Գազի սպառումն Իրանում հասել է օրական ռեկորդային 551 մլն խմ մակարդակի ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով:

Ներկայուսմ օրական Իրանում արդյունահանվում է մոտ 554 մլն խմ գազ: Միևնույն ժամանակ երկիրը Թուրքիա է առաքում այդ ցուցանիշը տասն անգամ գերազանցող ծավալի գազ:

Թուրքիան պնդում է, թե Իրանը չի կատարել օրական 30 մլն խմ գազի արտահանման վերաբերյալ իր պարտավարությունը: Ուստի, Թուրքիան երկրորդ հայցն է ներկայացրել Իրանի դեմ, առաջին հայցը վերաբերում էր գազի սակագնին:

Իրանը հայտարարում է, որ վերջին օրերին ավելացրել է գազի առաքումը Թուրքիա: Պարզ է դառնում, որ այս պայմաններում Իրանը ստիպված է շուրջ 26-30 մլն խմ գազ օրական ներկրել Թուրքմենստանից: Հարցը նրանում է, թե արդյոք Թուրքմենստանը հուսալի գործընկեր կմնա Իրանի համար:

Օրերս Իրանը հայտարարեց, որ Թուրքմենստանը կրճատել է գազի արտահանումը մոտ 50 տոկոսով: