8 փետրվարի 2012 - 10:57 AMT
Աշխարհում այլևս չկան Առաջին աշխարհամարտի վետերաններ

Բրիտանիայում կյանքից հեռացավ Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Ֆլորանս Գրինը, որը ընդամենը երկու շաբաթ չապրեց մինչ 111-րդ տարեդարձը: Նա ծնվել է 1901թ. փետրվարի 19-ին Լոնդոնում: Ռազմական գործողություններին չի մասնակցել, ծառայություն է անցել Ժնևի թագավորական ՌՈՈւ շարքերում և մատուցողուհի է եղել ռազմակայանի սպայական ճաշարանում: Գրինը աշխատանքի է անցել 1918թ., երբ ընդամենը 17 տարեկան էր:

2011թ. մահացավ Կլոդ Չոուլեսը՝ Առաջին աշխարհամարտի վերջին վետերանը, որը մասնակցել էր մարտական գործողություններին:

«Ես ծանոթացա բազմաթիվ օդաչուների հետ և մշտապես ժամադրության էի գնում: Ես շատ ընկերներ ուների և մենք հրաշալի ժամանակ էինք անցկացնում: Շատ առումներով դա իմ կյանքի լավագույն տարիներն էին»,-պատմել է Ֆլորանսն իր պատանեկության մասին, գրում է «Պռավդա.ռու»-ն: