Իսպանիայի հավաքի ժամանակ «Դինամոն» ընկերական խաղ է անցկացրել մրցաշարի առաջատար չեխական «Սպարտայի» դեմ: Առաջինը խաղի հաշիվը բացել են «Սպարտայի» ֆուտբոլիստները, սակայն «Դինամոյին» հաջողվել է պատասխան գնդակ խփել:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսին, երբ հաշիվը 1:1 էր, և գոլ բաց չի թողել: Խաղն ավարտվել է ոչ ոքի 1:1:
Խաղից հետո «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինն ասել է, որ դա օգտակար խաղ էր և իրենք ուժերը չափում էին ուժեղ մրցակցի հետ:
«Մեր նորեկները դեռևս պատրաստվածության տարբեր մակարդակներում են գտնվում, սակայան աստիճանաբար փորձ են հավաքում: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ նախապատրաստություններից»,-մարզչի խոսքը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: