8 փետրվարի 2012 - 11:48 AMT
Կառլեն Մկրտչյան. Միշտ պետք է խաղալ մինչև մրցավարի վերջին սուլոցը

Դոնեցկի «Մետալուրգը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայի Բելեկ քաղաքում:

Հերթական ընկերական խաղը թիմն անց է կացրել չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ, խաղն ավարտվել է 1:3 հաշվով չեխական թիմի օգտին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը «Մետալուրգի» կազմում դաշտ են դուրս եկել, երբ հաշիվն արդեն 0:3 էր:

«Մենք դաշտ դուրս եկանք այն մտքով, որ դեռ 45 րոպե ունենք և պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար: Միշտ պետք է խաղալ մինչև մրցավարի վերջին սուլոցը»,-Մկրտչյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: