8 փետրվարի 2012 - 12:13 AMT
Էլիզաբեթ Թեյլորին պատկանող նկարը վաճառվել է 16 մլն դոլարով

Վինսենթ Վան Գոգի նկարը կինոաստղ Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուից վաճառվել է փետրվարի 7-ին` Christie's աճուրդների կենտրոնում: Նկարի վերջնական արժեքը կազմել է 10.1 մլն ֆունտ ստերլինգ կամ 16 մլն դոլար:

Նկարը, որը Վան Գոգն ավարտել էր մահից 1 տարի առաջ, 1963թ աղջկան նվեր էր գնել Էլիզաբեթ Թեյլորի հայրը:

Աճուրդին վաճառվել են նաև իսպանացի նկարիչ Խուան Գարսիայի «Գիրքը»` 10.3 մլն ֆունտով կամ 16.3 մլն դոլարով: Երեքշաբթի ռեկորդային է գին է սահմանվել Ժոան Միրոյի « Painting-Poem» նկարը` 16.8 մլն ֆունտ կամ 26.6 մլն դոլար: