8 փետրվարի 2012 - 12:59 AMT
Իտալիան պակասող գազը փոխարինում է մազութով

Իտալիան իր ՋԷԿ-երում սկսել է մազութ օգտագործել գազի ներկրման ծավալների կրճատման պատճառով: Իտալիայի արդյունաբերության նախարարությունն արտոնել է Enel մազութի 6 կայանների գործարկումը՝ գազի սպառումը կրճատելու համար, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Բարձր պահանջարկի պատճառով այդ երկրում ավելացել է գազի բացթողումը գազի պահեստարաններից, որը կբավարարի ևս 20 օր: Սակայն Իտալիայում կան նաև գազի ռազմավարական պաշարներ:

Իտալական նավթագազային Eni ընկերությունն արդեն ավելացրել է ալժիրյան գազի գնումները՝ ՌԴ-ից առաքումների նվազման պատճառով: