8 փետրվարի 2012 - 13:35 AMT
Ռուսաստանը չի ընկալում Սիրիայից դեսպաններին ետ կանչած երկրների տրամաբանությունը

Մոսկվայի համար անհասկանալի է Արևմուտքի ու Պարսից ծոցի երկրների տրամաբանությունը, որոնք որոշել են դեսպաններին ետ կանչել Սիրիայից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պետք չէ տպավորություն ստեղծել, թե այդ գործընթացները թելադրված են ինչ-որ տրամաբանությամբ: Առնվազն մեզ այդ տրամաբանությունն անհասկանալի է, ինչպես անհասկանալի էր ԱՊԼ դիտորդների առաքելությունը սառեցնելու մասին շտապողական որոշումը»,-ասել է Լավրովը:

Որոշ փորձագետներ դեսպաններին ետ կանչելը համարում են Սիրիայի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստման վկայություն: