Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ընթացքում Լվովի շրջանում կարգուկանոնն ապահովելու են Ուկրաինայի 6 մարզերի ոստիկանության աշխատակիցներ:
«Եվրո-2012-ի ընթացքում մեզ օժանդակելու են մեծ քանակությամբ հասարակական կարգի պահապաններ: Նրանք բաշխված են լինելու և կենտրոնացված կերպով կերակրվելու են որոշակի տեղում, նորմալ կենցաղային պայմաններում»,-Ալեքսանդր Ռուդյաի խոսքը հայտում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասի անցկացման ընթացքում ուկրաինական ոստիկանությունը աշխատելու է խստացված ռեժիմով` շուրջօրյա:
Խաղերի անցկացման ընթացքում կարգուկանոնն ապահովելու են ներքին գործերի 22 հազար աշխատակիցներ, ընդ որում 11 հազարը իրենց պարտականությունները կատարելու են մարզադաշտերիրց դուրս: