8 փետրվարի 2012 - 13:55 AMT
Մինչև 2012թ. ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» հիմնադիր կապիտալը կավելանա ևս 10 մլն դոլարով

Բանկի զարգացման ֆինանսական մոդելը նախատեսում է, որ 2012թ. տարեվերջին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի»հիմնադիր կապիտալը կավելանա ևս 10 մլն ԱՄՆ դոլարով: Կապիտալի ավելացումը իրականացվելու է բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան Գազպրոմբանկի կողմից` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով: Հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

01.01.2012թ. դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմել է 15,710,567 հազ. դրամ` նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 829,991 հազ. դրամով կամ 5,6%-ով: Բանկի հիմնադիր կապիտալը տարեվերջի դրությամբ կազմել է 12,347, 279 հազ. դրամ: