Խոշորագույն ռուսական Rutracker.org տորենտ-թրեքերը մասամբ վերականգնել է աշխատանքը կիբերհարձակումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վեբ-կայքերի աշխատանքի դիտարկման ծառայությունների տվյալներով օգտագործողների կեսը բախվում է սխալի մասին հաղորդագրությունների, իսկ մնացածների մոտ ռեսուրսը սովորականից երկար է ներբեռնվում:
Երեքշաբթի առավոտյան թրեքերի ադմինիստրացիայի ներկայացուցիչները հայտարարել են վայրկյանում 300 հազար հարցում հզորությամբ Ddos հարձակման մասին: Դա բավական է Rutracker.org ֆորումը շարքից դուրս բերելու համար:
Բլոգի տվյալներով, երեքշաբթի երեկոյան հարձակման հզորությունն ավելացել է մինչև 500 հազար հարցում, որից հետո ադմինիստրացիան տեղայնացրել է գրոհը: