Բռնությունը Սիրիայում հնարավոր չի լինի դադարեցնել առանց լուրջ միջոցների, հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի ներկայացուցիչ Ռադվան Զիյադը ավստրալական ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Ինտերֆաքսը:
«Չեմ կարծում, որ առանց թռիչքից զերծ գոտու հայտարարման Ասադը կընկալի իրեն հղված ուղերձն ու կդադարեցնի սպանությունները»,-ասել է ընդդիմադիրը: Նա ասել է, որ միջազգային հանրությունը պետք է գործի, իսկ երկխոսությունը իշխող ռեժիմի հետ հնարավոր չէ և Բաշար Ասադը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առջև:
Ինչպես նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, ԱՄՆ-ն չի հանում օրակարգից ընդդիմությանը ռազմական աջակցության հարցը:
Ավելին, ԱՄՆ-ն սկսսել է քննարկել հանգուցալուծման ռազմական տարբերակը: