8 փետրվարի 2012 - 15:18 AMT
Ռուս ավիաշինարարները մտադիր են մեկ տարում վաճառել 100 Sukhoi Superjet ինքնաթիռ

2012-ին «Միավորված ավիաշինարարական կորպորացիան» պլանավորում է պայմանագրեր կնքել Sukhoi Superjet 100 50-100 ինքնաթիռների և մի քանի տասնյակ ԱՆ-148-ի վաճառքի մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանը:

Նա հավելել է, որ 2013-ից կորպորացիան նախատեսում է շուկա հանել Superjet-ի երկու նոր մոդիֆիկացիաներ:

Պողոսյանի խոսքով, 2012-ին կորպորացիան պլանավորում է որոշել, թե արժի արդյոք Superjet ինքնաթիռներն ավելի տարողունակ դարձնել: Մասնավորապես, պաշտոնյաները դիտարկում են 110-115 և 125-130 տեղ ունեցող ինքնաթիռների տարբերակը: