Նիդերլանդներում անսովոր ցուրտ ձմռան պատճառով 15 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները, հաղորդում է Agence France-Presse-ը: Բացի դրանից, ջրանցքներ են սառել Վենետիկում և Փարիզում: Հունվարի երկրորդ կեսին Եվրոպան պարուրած ցրտերի պատճառով մահացել է 368 մարդ, որոնց մեծամասնությունը՝ անօթևաններ: Ցրտերից ամենաշատը տուժել է Ուկրաինան, որտեղ մահացել է 135 մարդ:
Որոշ եվրոպական երկրներում օդի ջերմաստիճանը հասել է -39 աստիճանի: Լիտվայում ջերմաստիճանը նվազել է մինչև -31աստիճան, Շվեյցարիայում՝ մինչև -35, Ուկրաինայում՝ -36:
Ցրտերից ամենից շատ տուժած երկրներից է Իտալիան: Ֆրանսիայում ցրտերը հանգեցրել են նրան, որ երկրի բնակիչները սահմանել են էներգասպառման ռեկորդ: